ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Պեսկովը պատմել է, թե ինչ են քննարկել Պուտինն ու Էրդողանը Համբուրգում

Պեսկովը պատմել է, թե ինչ են քննարկել Պուտինն ու Էրդողանը Համբուրգում
09.07.2017 | 00:51

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Համբուրգում G20 գագաթնաժողովի շրջանակում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ քննարկել է «Թուրքական հոսք» գազատարի և «Ակկույա» ԱԷԿ-ի հետ կապված հարցեր:

Անդրադարձ է կատարվել սիրիական թեմային՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Դիտվել է՝ 1911

Մեկնաբանություններ